Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ծորակի ջրից հնարավոր վտանգները հղի կանանց համար. news.am

Ծորակի ջրից հնարավոր վտանգները հղի կանանց համար. news.am

Բոստոնի համալսարանին կից գործող բժշկական կենտրոնի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները հղի կանանց խորհուրդ են տալիս զգուշությամբ վերաբերվել խմելու ջրին, քանի որ այն կարող է մահածնության եւ հղիության հետ կապված մի շարք բարդությունների առաջացման պատճառ դառնալ:

 

Նրանց նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները Environmental Health ամսագրում են հրապարակվել:

Ուսումնասիրության դրդապատճառը հղիության հետ կապված բարդությունների՝ Մասաչուսեթս նահանգում գտնվող Քեյփ Քոդ բնակավայրում գրանցվող չափազանց բարձր ցուցանիշներն են եղել: Գիտնականները փորձել են մահածնության՝ կրկնակի եւ ընկերքի անջատման (արգանդի պատից)՝ 1,35 անգամ բարձր ռիսկերի, ինչպես նաեւ հեշտոցային արյունահոսության հաճախակի դեպքերի պատճառը պարզել: Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ երեւույթի պատճառը բնակավայրում օգտագործվող տետրաքլորէթիլենով հարուստ խմելու ջուրն է, հաղորդում է Medical Daily-ն:

Գիտահետազոտական խմբի անդամները տետրաքլորէթիլենի բարձր բաղադրությամբ ջրի ազդեցությանը ենթարկված շուրջ 1100 կանանց հղիության ընթացքն են ուսումնասիրել՝ ի համեմատություն 1000 մասնակիցների, ովքեր առավել մաքուր ջուր են խմել:  Ամանաբարձր ռիսկային խմբում Քեյթ Քոդի բնակչուհիներն են ներառվել, քանի որ բնակավայրը սպասարկող խմելու ջուրը 1960-1980թթ. վինիլապատ ասբեստացեմենտային խողովակներով է շրջանառվել, ինչը կարող է տետրաքլորէթիլենի արտահոսքի պատճառ դառնալ:

Մահածնությունը սովորաբար 60 հղիություններից մեկի պարագայում է արձանագրվում: Մինչդեռ տետրաքլորէթիլենի բարձր բաղադրությունը կարող է հղիության 20-րդ շաբաթից հետո՝ մինչ ծննդաբերության մեկնարկը, ցուցանիշի կրկնապատկման հանգեցնել: Ընկերքի անջատումը մահածնության ամենալայն տարածում գտած պատճառներից է, քանի որ պտղին թթվածին եւ սնուցիչներ ձեռք բերելու հնարավորությունից է զրկում եւ, մահից խուսափելու պարագայում էլ, ժամանակին եւ առողջ լույս աշխարհ գալու շանսերը նվազեցնում:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. pacifistka-a.blogspot.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ